Նորություններ

Հերթական սկանդալը հիվանդանոցում․ վիրահատությունը գաղտնի ցուցադրել են համացանցում (տեսանյութ)

Դոնի Ռոստովի հիվանդանոցներից մեկում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Տեղի հավաքարարուհին, առանց որեւէ մեկի զգուշացնելու, վիրահատարանից ուղիղ ցուցադրություն է իրականացրել։ Վիրաբույժները, ովքեր փրկում էին հիվանդին, չէին էլ պատկերացնում, որ իրենց նկարահանում են եւ այդ պահին համացանցով եթեր տալիս։

Երբ այս պատմության մասին հայտնի է դարձել, համացանցից տեսանյութը կորել է, սակայն լուսանկարները մնացել են։ Ընդ որում, հավաքարարուհին սելֆի է արել վիրահատության ֆոնին, ինչից հետո էլ պարզվել է, թե ով է տեսանյութի հեղինակը։

«Նա չպետք է նման բան աներ, մենք կոլեգիայի նիստ ենք հրավիրել ու նրան կարգապահական տույժի ենթարկել։ Բացի այդ, դեպքի մասին տեղյակ ենք պահել առողջապահության նախարարությանը»,- ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նելլի Մոիսեեւան։

 

Վերեվ
error: Չի կարելիիի !!