Հետաքրքիր

Ինչո՞ւ էին Խորհրդային Միությունում ձախլիկներին ստիպում օգտագործել աջ ձեռքը և ի՞նչ հետևանքներ ունեցավ այն

Մինչև 80-ական թվականների կեսերը խորհրդային դպրոցներում սովորածներին շատ լավ ծանոթ է այդ ժամանակահատվածի դպրոցների գլխավոր խնդիրներից մեկը՝ ձախլիկներին աջլիկ դարձնելը։ Մեթոդները, ինչպես նաև պատճառները տարբեր էին։ Ժամանակակիցներիս համար այդ մեթոդներից որոշները շատ տարօրինակ և անհասկանալի են թվում։

Աջլիկ դարձնելու համար ի՞նչ մեթոդներ էին օգտագործում

Այդքան էլ հեշտ գործ չէ ձախլիկներին ստիպել, որպեսզի նրանք գրեն, նկարեն կամ որևէ այլ բան անեն աջ ձեռքով։ Կրթական հաստատություններում մեթոդները տարբեր էին։ Ամեն ինչ կախված էր դպրոցներում աշխատող ուսուցիչներից։ Ամենից հաճախ բարոյական ազդեցություն էին ունենում աշակերտների վրա, սակայն երբեմն կիրառվում էին նաև ռադիկալ միջոցներ, օրինակ՝ ձախ ձեռքը կապում էին աթոռին։ Այսպես այդ ձեռքն այլևս հնարավոր չէր լինում օգտագործել։ Պատահում էր նաև այնպես, որ «չար» աշակերտներին, որոնք չէին կատարում ուսուցիչների հրահանգները և շարունակում էին գրել «սխալ» ձեռքով, հարվածում էին քանոնով։

Ծնողներին նույնպես ստիպում էին մասնակցել այս գործընթացին։ Ուսուցիչները ծնողներին առաջարկում էին, տնային առաջադրանքներ կատարելու ժամանակ ձեռնոց հագցնել երեխայի ձախ ձեռքին և թույլ չտալ, որպեսզի նրանք հանեն դա։ Երկրորդ մեթոդը կարելի է անվանել «բարբարոսական»․ խորհուրդ էին տալիս կապել ձախ ձեռքի մատները։

Ձախ ձեռքից հրաժարվելու պատճառները

Այս որոշման առաջին պատճառը՝ խորհրդային քաղաքականությունն էր։ Այս ժամանակահատվածում բոլորը պետք է միանման լինեին։ Չէր կարելի թույլ տալ, որպեսզի ինչ որ մեկն առանձնանար ամբոխից։ «Ուրիշ» էին համարվում ոչ միայն ձախլիկները, այլ նաև հիպպիները կամ «ոճայինները»։ Այս կամ այն ժամանակահատվածում նրանք արհամարհում էին և չէին ընդունում։

Կար նաև պաշտոնական բացատրություն։ Իմաստն այն էր, որ բոլոր գործիքները և առարկաները ստեղծված էին աջլիկների համար և ձախլիկներին բավականին բարդ կլիներ օգտվել դրանցից։

Երրորդ պատճառի մասին այդքան շատ չէր խոսվում։ Դա բանակային ծառայությունն էր։ Ինքնաձիգի փակաղակը գտնվում է աջ մասում և կրակոցից հետո այս կողմ են թռչում պարկուճները։ Ձախլիկների դեպքում պարկուճները դիպչում էին նրանց երեսին։ Այսպես բավականին հեշտանում և անվտանգ էր դառնում բանակային ծառայությունը։

Ինչո՞ւ դադարեցվեց այս գործընթացը

Աջ ձեռքին սովորեցնելու հետ միաժամանակ նաև հետազոտում էին երեխաներին։ Այդ հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ գործընթացը բացասական ազդեցություն է ունենում երեխաների նյարդային-հոգեբանական վիճակի վրա։ Այս աշակերտները հաճախ դառնում էին անինքնավստահ, վատ էին սովորում, ինչը կապված էր մշտական ներքին պայքարի հետ։ Շատերը տառապում էին նաև անքնությամբ, նրանց մոտ նյարդային խանգարումներ էին առաջանում։


Հետաքրքիր փաստ․ Գիտականորեն ապացուցված է, որ այս յուրահատկությամբ ծնված մարդկանց հնարավոր չէ ամբողջովին փոխել աջ ձեռքի։ Ի տարբերություն աջլիկների, ձախլիկների մոտ լավ զարգացած է ուղեղի աջ կիսագունդը։ Նրանք՝ ովքեր կարողացել են ադապտացվել, որպես կանոն երկու ձեռքերն էլ հավասարաչափ են օգտագործում։ Այս բացահայտումների պատճառով 1986 թվականից սկսած այս գործընթացը դադարեցվեց։

Վերեվ
error: Չի կարելիիի !!