Նորություններ

Սամվել Բաբայանը՝ Վազգեն Սարգսյանի հույժ գաղտնի նամակի մասին. «Էդ մոլախոտերին կարամ տրորեմ, անցնեմ…Ես էն մարդը չեմ, որ իմ հետ խոսեն վերջնագրով, ով որ դա կասի, գլուխը պատի՛ն տվեք»…

Related image
Տարիներ առաջ «Առավոտը» հրապարակել էր ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի ինչպես հրաժարականի դիմումը՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նա ուղարկել էր 1998 թ. հունիսին, այնպես էլ այդ նույն շրջանում գրված «հույժ գաղտնի» նշումով նամակը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին: Այդ նամակում մի շարք ուշագրավ դիտարկումներ կան, որոնց վերաբերյալ Aravot.am-ը պարզաբանում խնդրեց Սամվել Բաբայանից:

Օրինակ, Բաբայանը Վազգեն Սարգսյանին այդ նամակում գրել է՝ «Արդեն մի քանի անգամ, մասնավորապես՝ 1996թ. ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի նիստում զգացել եմ, որ Արցախին Հայաստանի իշխանությունները վերաբերվում են որպես «խորթ զավակի» կամ «աղքատ ազգականի»:

Դուք էլ զգացիք դա, բայց տոն չտվեցիք: Ես էլ շարունակել եմ համբերել. մտածել եմ հանուն ազգային շահերի զսպել իմ՝ թեկուզ արդարացի, ընդվզումն ու ոչ պակաս ազգանպաստ պահանջները: Վերջին ժամանակներս վերջնականապես համոզվեցի, որ այդտեղ՝ «Ձեզ մոտ», հատուկ քաղաքականություն է որդեգրվել անվստահության հողի վրա. ես, համենայնդեպս, չեմ կարող ու չեմ էլ ուզում աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ինձ խաբում են ու չեն վստահում ինձ»:

Image result for Սամվել Բաբայան

Հետո Բաբայանը հավելում է. «Իմ նկատմամբ բազմիցս զգացել ու զգում եմ ինչ-որ անփոխադարձ խանդի կամ նման տարօրինակ բարդույթներ: Ի՞նչ ասեմ. միգուցե Ձեր շրջապատից է դա գալիս: Բայց դա չէ կարեւորը: Իմ գործունեության ընթացքում, ցավոք, միանգամից 4 հակառակորդների եմ դիմակայել. ա) թուրքը, բ) ԼՂՀ իշխանությունները, գ) ՀՀ իշխանությունները, դ) ՀՀ պաշտպանության նախարարությունը: Թեեւ սկզբունքորեն պիտի պայքարեի միայն մեկ՝ թվում էր, մնացյալ երեքի համար էլ ընդհանուր թշնամու դեմ:

Այլեւս ուժ չունեմ, սակայն, եւ անհրաժեշտ էլ չեմ գտնում կռվել չորս ճակատով»: Մեր հարցին, թե ի՞նչ էր կատարվել 1996-ին ԱԱԽ նիստում, որ դուք եւ Վազգեն Սարգսյանը զգացել եք, թե ինչպես են Արցախին վերաբերում որպես խորթ զավակի կամ աղքատ ազգականի՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Քննարկել ենք էլի նույն խնդիրները, որ Ղարաբաղում պետք է զարգացում ապահովել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, քննարկել ենք, որ երիտասարդները, որ կյանքի գնով կանգնել են երկիրը պաշտպանելու, էսօր թողնում են հայրենիքը, անվտանգության նիստը դրան էր նվիրված, բայց որոշումներ կայացրին ոչ մի բան:

Հասկացա, որ մարդիկ ցանկություն չունեն, էդքան մի բան: Խոսքը դրան էր վերաբերվում»:

Մանրամասներն՝ այստեղ

Վերեվ
error: Չի կարելիիի !!