Կինն ամուսնուն խնդրեց, որ հանդիպման գնա ուրիշ կնոջ հետ. պատմություն, որ հուզել է հազարավոր մարդկանց… – Aybnews
Ժամանց

Կինն ամուսնուն խնդրեց, որ հանդիպման գնա ուրիշ կնոջ հետ. պատմություն, որ հուզել է հազարավոր մարդկանց…

Այս պատմության հերոսը իր կյանքից մի դեպք է պատմում ընթերցողներին ցույց տալու համար, թե որքան շատ է պետք գնահատել հարազատներին, քանի որ մենք երբեք չենք իմանա, թե ինչ է սպասվում մեզ կամ նրան վաղը… «Կնոջս հետ 21 տարի ապրել ենք երջանիկ ամուսնական կյանքով: Մի օր, երբ ես աշխատանքից տուն եկա, նա ինձ ապշեցրեց հետևյալ խոսքերով. «Ես ուզում եմ քեզ մի բան խնդրել: Խնդրում եմ, մի կնոջ հրավիրիր հանդիպման»: Ես չհասցրի պատասխանել, և նա շարունակեց. «Դու գիտես, ես քեզ սիրում եմ, բայց այդ կինը արժանի է այն բանին, որ դու նրան մի փոքր ուշադրություն դարձնես, քանի որ նա քեզ շատ է սիրում»:Ես զարմացա, երբ հասկացա, որ խոսքն իմ մայրիկի մասին է: Իհարկե, ես համաձայնեցի, քանի որ հորս մահից հետո, իսկ դա 19 տարի առաջ էր, մայրս լրիվ միայնակ էր մնացել: Ես նրան զանգահարեցի հենց այդ երեկո և հանդիպման հրավիրեցի։ Ծրագրում կինո գնալն էր և ընթրիք ռեստորանում: Մայրս շատ զարմացավ և հարցրեց, թե ինչ է պատահել: Նա վախեցավ՝ մտածելով, որ ես իրեն ինչ-որ կարևոր բան ունեմ ասելու և ուղղակի առիթ եմ փնտրում իր հետ խոսելու համար: Բայց ես հանգստացրի մորս՝ ասելով, որ ուզում եմ իր հետ ժամանակ ացկացնել:

Մեր հանդիպմանը օրը ես շատ էի անհանգստանում: Մայրիկս նույնպես: Երբ ես հասա նրա տան մոտ, դատելով իր տեսքից, հասկացա, որ նա վաղուց էր պատրաստվել և անհամբեր ու մի փոքր նյարդայնացած ինձ էր սպասում: Մենք նստեցինք մեքենան և ռեստորան գնացինք: Այնտեղ ես ճաշացանկը կարդացի մայրիկիս համար, քանի որ տառերի չափսերը փոքր էին նրա համար, իսկ մայրս համեստորեն և մի փոքր տխուր հայացքով վրաս էր նայում: Նա մեկնաբանեց. «Երբ դու փոքր էիր, ես էի քեզ համար կարդում ճաշացանկը ճիշտ այնպես, ինչպես դու ես այժմ այն կարդում ինձ համար»։ Սիրտս ճմլվեց, իսկ մայրիկս շարունակեց. «Իմ ընկերուհիները շատ զարմացան և ուրախացան, երբ ես ասացի նրանց, որ իմ տղայի հետ հանդիպման եմ գնալու: Դա այնքան հաճելի և հիանալի է: Ես նրանց խոստացա մանրամասն պատմել ամեն ինչ, երբ վերադառնամ»:

Ֆիլմը համարյա թե չդիտեցինք, քանի որ անընդհատ զրուցում էինք, իսկ երբ ես մայրիկիս տուն տարա, նա ասաց, որ հիասքանչ երեկո էր, և հաջորդ անգամ ինքն է հրավիրում: Ես հավատացրի նրան, որ անպայման նորից կհանդիպենք: «Ինչպե՞ս անցավ հանդիպումը», – ժպիտը դեմքին հարցրեց կինս: Ես նրան անչափ շնորհակալ էի այդ հիանալի մտահղացման համար: «Ավելի լավ, քան պատկերացնում էի», – պատասխանեցի ես:

Ցավոք, մի քանի օր անց, մայրս մահացավ սրտի կաթվածից: Մենք այդպես էլ չգնացինք մեր երկրորդ հանդիպմանը, սակայն ես մխիթարում էի ինքս ինձ այն մտքով, որ հասցրի մեկ հիանալի երեկո պարգևել նրան: Չեք պատկերացնի, թե ինչքան զարմացած և շփոթված էի, երբ մի քանի օր անց նամակ և կտրոն ստացա այն ռեստորանից, որտեղ ճաշել էինք մորս հետ: Վճարած հաշվին կից մի գրություն կար. «Ամեն դեպքում ես վճարել եմ հաշիվը նախապես: Ես վստահ չեմ, որ կլինեմ, բայց դու և կինդ կարող եք լավ ժամանակ անցկացնել: Դու չես հավատա, թե ինչ էր ինձ համար նշանակում այդ երեկոն… Սիրում եմ քեզ, որդի՛ս»:

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!