Աբովյանի քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել… – Aybnews
Նորություններ

Աբովյանի քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել…

Աբովյանի քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները:

2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46-ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ

Նախաքննությունը շարունակվում է:

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!