Պուտինի թիկնապահները Սի Ծինփինին փրկել են – Aybnews
Նորություններ

Պուտինի թիկնապահները Սի Ծինփինին փրկել են

Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ երկրների ղեկավարների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պանել-քննարկումից հետո առաջնորդները ողջունել են հյուրերին՝ բեմից սեղմելով նրանց ձեռքերը։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահի թիկնապահները պահել են Չինաստանի ղեկավարին, երբ նա ընկնում էր այնտեղից։

Սի Ծինփինը բարձր բեմի վրայից խոնարհվել էր հանդիսատեսի ձեռքսեղմումներին պատասխանելու համար, երբ կորցրեց հավասարակշռությունը։ Ռուսաստանի նախագահի թիկնապահները, որ այդ մասում էին, օգնեցին Սի Ծինփինին չընկնել, պահեցին նրան բեմի վրա։

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!